Եթե կառավարության ծրագիրը լիներ նույնիսկ 2000 էջ, այնտեղ նույնպես կլինեին բացթողումներ․ Մխիթար Հայրապետյան
Կառավարությունը ունակ էր ներկայացնել ավելի ծավալուն՝ 2000 էջ ունեցող ծրագրային փաստաթուղթ, սրանում ոչ ոք չպետք է կասկածի, բայց նույնիսկ այդպիսի փաստաթղթում կարող էին լինել բացթողումներ, կարող էր հնչել քննադատություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
«Եվ ահա մեր կառավարությունը որոշել է հանրության դատին ներկայացնել իրենից տնտեսական հեղափոխություն ենթադրող փաստաթուղթը։ Իսկ իմ ընկալմամբ ինչո՞ւ է այն հեղափոխական։ Որովհետև այն տնտեսական բոլորովին նոր մոդել է առաջարկում … Իհարկե, խոսքը ներառականության մասին է․ մենք ասում ենք, որ ավելի մեծ թվով, հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ պետք է մասնակցեն տնտեսական զարգացմանը»,- ասաց Հայրապետյանը։
Պատգամավորի խոսքով՝ իրենք հնարավորություններ են ստեղծում մարդկանց համար, որ նրանք ոչ թե միայն հիանան ՀՆԱ-ի աճի մասին թվերով, այլ իրենց վրա զգան այդ աճը։