Վստահ եմ՝ տղայիս սպանել են. հունվարի 1-ին մահացած զինծառայողի մայրը չի հավատում ինքնասպանության վարկածին
Հունվարի 1-ին հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին -ի հետ զրույցում ասաց Էդգարի մայրը` Ալինա Սարգսյանը:
«Ես վստահ եմ` իմ տղային սպանել են, ինքը նման բան չէր անի, ինքը կյանքով լեցուն, նպատակներ շատ ուներ: Ես իմ երեխային չեմ պաշտպանում, բայց Էդգարը նման քայլի չէր կարող դիմել, սա աբսուրդ է, եւ ես զարմանում եմ, որ էդ 8-9 հոգին միասին են եղել, միթե՞ նրանց մեջ խիղճը չի խոսում: Մեկ է՝ վաղ, թե ուշ նրանք պատասխան են տալու Աստծո առաջ, իրենց խղճի առաջ եւ ոնց են հանգիստ գլուխները բարձին դնում»,- ասաց Էդգարի մայրը:
Տիկին Ալինան նշեց, որ Էդգարի վնասվածքը կրծքավանդակի շրջանում է, ինչը նույնպես բացառում է ինքնասպանության վարկածը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: