Արմավիրի մարզպետարանը գրեթե ամեն օր շրջափակման մեջ է
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետարանը գրեթե ամեն օր շրջափակման մեջ է: Հայկաշենի, Արշալույսի կամ Վարդանաշենի գյուղացիները շրջափակում են մարզպետի աշխատավայրը՝ պահանջելով արդարադատության իրականացում իրենց գյուղապետերի նկատմամբ:
Գյուղացիներն արդեն հոգնել են արդարություն պահանջելուց և հայտարարում են, որ երկրում իրականում ոչինչ էլ չի փոխվել, և նույն անարդարությունը շարունակվում է՝ նոր մարդկանց իրականացմամբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: