Բակո Սահակյանը հանդիպել է Փաշինյանի խորհրդականին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ
վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ
կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: