Շվեդիայում վրդովված են հղի կնոջ հանդեպ մետրոյի պահապանների կոպիտ վերաբերմունքից (տեսանյութ)
Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ կապված այն միջադեպի հետ, որը հասարակական մեծ վրդովմունք է առաջացրել՝ Ստոքհոլմի մետրոյում անվտանգության ծառայության աշխատակիցները հղի սեւամորթ կնոջը կոպտորեն վռնդել են եւ բռնությամբ նստեցրել են նստարանին՝ հայտնում է The Guardian-ը։
Պահապանները կասկածվում են ռասիզմի դրսևորման մեջ։