Քաղաքացին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկին. Ոստիկանություն
Այսօր առավոտյան քաղաքացին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկի դեմքին:
Այս տեղեկությունը հաղորդեց ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը.
«Ժամը 5:30 Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»:
Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մեկնել է օպերատիվ խումբ, ճշտել են բժիշկին հարված հասցնողի ինքնությունը:
Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ` անձին հայտնաբերելու ուղղությամբ: