Արայիկ Հարությունյանը՝ ներիշխանական «արբի՞տր». Նրա խոսքը Փաշինյանի մոտ ծանր կշիռ ունի
«Փաստ» թերթը գրում է. Պարբերաբար տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ իշխանական շրջանակներում ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես փորձ է արվում ներկայացնել:
Մասնավորաբար, հաճախ է խոսվում այն մասին, որ հատկապես կադրային
քաղաքականության և նշանակումների մասով, այսպես ասած, «մրցակցություն» կա
փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև, իսկ
ՔՊԿ–ն բևեռացված է երկու հատվածի՝ Տիգրան Ավինյան–Էդուարդ Աղաջանյան տանդեմի թիմ և Արարատ Միրզոյան–Արայիկ Հարությունյան տանդեմի թիմ:
Մեր ունեցած տեղեկություններով, նման լուրերն իրականում փոքր–ինչ չափազանցված են, սակայն ինչպես ցանկացած կառույցում, իշխանության և իշխանական կուսակցության ներսում էլ, բնականաբար, կան որոշակի տարաձայնություններ և անհամաձայնություններ, այդ թվում՝ վերը նշված անձանց միջև:
Մեր աղբյուրները պնդում են, որ նման դեպքերում, որպես կանոն, «արբիտրի» դեր է ստանձնում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ասում են՝ նրա խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բավականին ծանր կշիռ ունի»: