Գիշերային տեսախցիկների կողքին Ձեզ կոնսերվայի բանկաները ոչնչով չեն խանգարելու. Արծրուն Հովհաննիսյան
«1980-ականների զենքով կռվել և կռվում է ամբողջ աշխարհը և կկռվի մինչև 2050-ականները, քանի որ այս զենքերն աշխարհում դոմինանտ են: Ամերիկյան բանակի զինանոցների մեծ մասը 1980-ականների զենքեր են: Բահերով կռվելը միֆ էր, իսկ կոնսերվայի բանկաները միֆ չեն և դեռ շատ երկար կլինեն: Գիշերային տեսախցիկների կողքին Ձեզ կոնսերվայի բանկաները ոչնչով չեն խանգարելու»,- այս մասին ասել է Հայաստանի ՊԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ընթացքում:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հիմա տեսագրման համակարգերի հարցերով խնդիրները լուծվել են: Այն հարցին, թե այս պահին պատերազմի վերսկսման ինչպիսի վտանգ կա, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է.
«Այս պահին բլից հարցման ընթացքում դժվար է պատասխանել, եթե ես ունեմ 10 հազար փամփուշտ, ես կարող եմ պատերազմի ժամանակ կրակել անկանոն և մնալ առանց փամփուշտի, իսկ ինձ փամփուշտ բերող մեքենային կարող են կրակել հրետանիով: Ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ, ոչ էլ 1990 ականներին առանց փամփուշտ չեն գնացել կռվի: Պատերազմի վտանգ միշտ կա, այն ստատիկ վտանգ է»: