Մանկական տակդիրներում վտանգավոր քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել
Ֆրանսիայում մանկական տակդիրների մեջ թունավոր նյութեր են հայտնաբերել, որոնք կարող են քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:
Գիտնականները մի քանի տակդիրներում հայտնաբերել են գլիֆոսատ՝ քիմիական նյութ, որը կիրառվում է վտանգավոր միջատներին ոչնչացնելու համար: Փորձագետները պնդում են, որ տակդիրներում վտանգավոր նյութերի մակարդակը թույլատրելի սահմաններն անցնում է, իսկ սա նշանակում է, որ դրանք կարող են երեխաների առողջությանը լուրջ վնաս հասցնել: Մասնագետների խոսքով՝ արտադրողներն այս կապակցությամբ պետք է շտապ դադարեցնեն նման կարգի արտադրանքի թողարկումը եւ դրանց բաղադրությունը վերանայեն:
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ տակդիրներ արտադրողներին 15
օր ժամանակ է տալիս, որպեսզի նրանք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն և
արտադրական շղթայից բացառեն վտանգավոր քիմիկատները: Սննդամթերքի և
բժշկական արտադրանքի վերահսկման կառավարական դեպարտամենտի փորձագետները տակդիրների շուկայի ավելի խիստ կարգավորման կոչ են արել:
Ֆրանսիական տակդիրների մեջ հայտնաբերված այլ վտանգավոր նյութերի թվում է
եղել նաև բուտիլֆենիլ մեթիլպրոպիոնալը, որն օգտագործվում է որոշ
կոսմետիկական արտադրանքներում, ինչպես նաև բուրավետ հիդրոկարբոններ:
Այս բոլոր նյութերը պետք է ամենամոտ ժամանակում նորածինների համար
նախատեսված ապրանքներից բացառվեն: Կյանքի այդքան վաղ փուլում վտանգավոր
քիմիական նյութերի հետ շփումը լուրջ հետևանքներով է սպառնում, քանի որ
երեխայի իմունիտետը ե՛ւ դեռեւս ձեւավորված չէ, ե՛ւ նա անպաշտպան է
քաղցկեղածինների ու այլ վտանգավոր նյութերի ազդեցության առաջ: