Սերժ Սարգսյանը պարգևատրել է արագ շախմատի Հայաստանի առաջնության մրցանակակիրներին
Արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ
Մարտիրոսյանը: 65 շախմատիստների պայքարում դասական շախմատի Հայաստանի
անցյալ տարվա չեմպիոնը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և ոչ մի պարտություն չի կրել:
Երկրորդը ճանաչվել է մինչև 16 տարեկանների աշխարհի ներկայիս չեմպիոն Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 7 միավոր: Երրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը:
Մրցաշարի ավարտից հետո շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ
Սարգսյանը պարգևատրել է մրցանակակիրներին ու առանձին անվանակարգերում
լավագույնը ճանաչված շախմատիստներին: