Պիատեկը տեղափոխվում է Միլան. Գործարքը գրեթե կայացած է
«Միլանն» ու «Ջենոան» համաձայնության են եկել հարձակվող Կշիշտոֆ Պիատեկի տեղափոխության վերաբերյալ: Ըստ իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի` գործարքը գրեթե կայացած է:
Կողմերը տրանսֆերի վերջին մանրամասներնն են քննարկում: 23-ամյա ֆուտբոլիստի համար «ռոսոներիները» կվճարեն 35 մլն եվրո:
Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում դարձել է 19 գոլի հեղինակ և իր հաշվին է գրանցել 1 գոլային փոխանցում` անցկացրած 21 խաղում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պիատեկը համաձայնության է հասել միլանյան ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ: