Այս որոշումը մեզ նորից թև տվեց. ցուցարարը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին (տեսանյութ)
Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարներն այսօրվանից դադարեցնում են բողոքի ակցիաները։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին Մանվել Գրիգորյանին կալանավորելու դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։
«Մանվել Գրիգորյանին կալանավորելով մենք գնում ենք դեպի օրինական երկիր, սա մեր պետականության եւս մեկ հաղթանակն էր ընդդեմ նախկին ռեժիմի։ Այս որոշումը մեզ նորից թև տվեց, որ նոր ուժով կպնենք պայքարին, որպեսզի կառուցենք ուժեղ և օրինական Հայաստան»,–հայտարարեց նա։ Ցուցարարի պնդմամբ՝ հայաստանյան դատական համակարգը դեռեւս նախկին իշխանությունների ազդեցության տակ է։
«Սրանով մենք ևս մեկ անգամ հեղափոխություն արեցինք ընդդեմ արդարադատության։ ես վստահ եմ այլևս նման անօրինական որոշումներ չեն կայացվի, քանի որ համակարգը հասկանում է, որ ժողովուրդն իրավապահանջ է, և տեր է լինելու իր ազգի ապագային»,–ասաց նա։
Աբրահամյանը վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները դատարանում հաստավելու են.
«Մեր խնդիր այս պահին կալանավորվման ձևը փոխելն է»,–ասաց նա։