Ռոբոտները մարդու օրգանիզմ դեղե՞ր կհասցնեն
Ապագայում պացիենտի օրգանիզմ դեղերը հնարավոր կլինի հասցնել մանրադիտակային ռոբոտների օգնությամբ, որոնք մարմնում շարժվելուն զուգընթաց փոխում են իրենց ձևը եւ արագությունը, ինչպես նաեւ կարող են ամենադժվարամատչելի վայրերը ներթափանցել (նեղ անոթներ և կպչուն հեղուկներ): Այսպիսին է Ցյուրիխի Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի եւ Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մտահաղացումը:
Այդ ռոբոտների երկարությունը մոտ 5 մմ է: Հիմնական նյութը, որից նրանք պատրաստված են, գելն է, որն արձագաքնում է տաքությանը: Գելում ավելացված են մագնիսական նանոմասնիկներ, ինչը թույլ է տալիս նրանց մագնիսական դաշտի միջոցով կառավարել: Հետեւելով օրիգամիի սկզբունքին՝ գելից եռաչափ օբյեկտներ են ստեղծել:
Աշխատանքի ժամանակ գիտնականները ոգեշնչվել են բնությունով. նրանք նմանակել են մանրէների կեղմից օգտագործվող շարժման մեխանիզմը: Ռոբոտները «պոչ»՝ լարան ունեն, որն օգնում է իրենց տեղաշարժվել:
Ռոբոտի ձևը կարելի է ծրագրավորել կամ համակարգին հնարավորություն տալ ավտոմատ ռեժիմում փոխել՝ շարժման համար ավելի արդյունավետ ձև ընդունելով:
Սակայն դեռ դժվար է ասել, թե երբ բժիշկների տնօրինության տակ նման ռոբոտներ կհայտնվեն: