Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ զարմանում են. Հայկ Մարությանը` ընտանի կենդանիների համար հարկման օրենքի մասին
«Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ զարմանում են, քանի որ 2011 թ.-ից ավագանու այդ որոշումը գործում է. շատ վատ է, որ մի որոշում կա և ի կատար չի ածվում: Հիմա էլ չի հարկվում, բայց ես առաջին օրվանից մեծ աշխատանքներ եմ կատարում հենց այս ուղղությամբ: Ամանորին նվեր են ստանում և ապա շներին դուրս են գցում, մենք իրավունք չունենք այս 5 հազարը չեղյալ համարել: Որոշենք 5000 դրամները չեղարկել, բայց այն պայմանով, որ բոլոր կենդանիները պետք է պատվաստվեն, չիպավորվեն, իսկ քաղաքապետարանը վերահսկի այդ գործընթացը»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
Հայկ Մարությանը նշեց, որ կստեղծվի քաղաքապետարանին կից ՊՈԱԿ՝ փողոցային կենդանիների խնդիրները լուծելու համար:
«Ես ինքս տնտեսող մարդ եմ, մեր քաղաքի հետ կապված ամեն լումա հաշվի է առնվելու»:
Անդրադառնալով ամանորյա միջոցառումների ընթացում ծախսված գումարին՝ Հայկ Մարությանը նշել է, որ այդ գումարի մեջ արվել էր առավելագույնը, ինչ հնարավոր էր անել: