Այս գիշեր տեղի կունենա «արյունոտ» գերլուսնի ամբողջական խավարում
Լույս նոյեմբերի 21-ի գիշերը տեղի կունենա արտասովոր բնական երևույթ՝ գերլուսնի ամբողջական խավարում, գրում է The Guardian-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Լուսինը 62 րոպե կանցկացնի Երկրի ստվերի ամենախոր հատվածում: Այդ ընթացքում երկնային մարմինը մթնոլորտային ազդեցության
արդյունքում կարմրա-դարչնագույն երանգ կստանա: Արդյունքում կդիտվի նաև «արյունոտ Լուսին» երևույթը:
Եթե երկինքը պարզ լինի, գերլուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային և Հարավային Ամերիկաների,Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Ֆրանիսայի և Իսպանիայի երկնքում:
Երևույթին հետևելու հնարավորություն չեն ունենա Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնակիչները:
Ընդհանուր առմամբ, ամբողջական խավարումը կտևի ավելի քան 3 ժամ 20 րոպե:
Հայտնի է, որ այս տարի կդիտվի երեք գերլուսին՝ հունվարի 21-ին, փետրվարի 19-ին և մարտի 21-ին: Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի է ունենալու 2021թ. մայիսի 26-ին: