Windows 10-ը հարմարեցվում է ծալվող սարքերին
Microsoft-ը զբաղված է Windows 10-ը հարմարեցնելով այն սարքերին, որոնց դիսփլեյը կարող է երկու մասի բաժանվել:
The Verge-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ ընկերության ինժեներները ծալվող էկրաններին և երկէկրան գաջեթներին են հարմարեցնում ոչ միայն օպերացիոն համակարգը, այլև շատ այլ նախորոշված հավելվածներ, հայտնում է Vesti-ն:
Windows-իմշակողը ծալվող սարքերով արդեն վաղուց փորձարկումներ է կատարում: Դեռ
2010-ին, օրինակ Microsoft-ը Courier պլանշետ-բուկլետի հայեցակարգ ուներ,
որը կարող էր ծալվել, ինչպես նոթատետրը:
«Թվային մոլեսկինը» ստեղծվում էր ստեղծագործ մարդկանց համար՝ կոնտենտի ստեղծողների, ճարտարապետների կամ գրողների, այլ ոչ թե բիզնեսի համար, հետեւաբար ընկերությունը, որն այն ժամանակ գլխավորում էր Սթիվ Բալմերը, iPad-ի մասին հաղորդագրությունից հետո փակեց նախագիծը:
2017-ին Microsoft-ը արտոնագրել էր մի քանի մշակումներ, որոնք կապված են ճկվող դիսփլեյների հետ, իսկ 2018-ի ամռանը լրատվամիջոցները հաղորդեցին Surface շարքից Andromeda անվանումով սարքի շնորհանդեսի մասին:
Նրա առանցքային առանձնահատկությունը կլինեն կորացած և կորպուսի հակառակ
կողմ անցնող ծայրերով երկու էկրանները, որոնք այնպես են կառուցված, որ բացված վիճակում միասնական, գրեթե անկար դիսփլեյ ձեւավորեն: