«Բոհեմյան ռապսոդիան» Ֆրեդի Մերկյուրիի նախկին սիրեցյալին 40 մլն ֆունտ կբերի
Queen խմբի առաջատար Ֆրեդի Մերկյուրիի նախկին սիրեցյալ Մերի Օսթինը կստանա ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի շահույթի մոտ 19 տոկոսը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նոյեմբերին վարձույթ դուրս գալու պահից ի վեր ֆիլմի դրամարկղային մուտքերը կազմել են 600 մլն ֆունտ ($770,6 մլն)։
Մերկյուրիի հետ Օսթինը ծանոթացել էր դեռևս 1970 թվականին մինչ արտիստի՝ մեծ ժողովրդականություն ձեռք բերելը։ Աղջիկն այդ պահին եղել է 19 տարեկան։ Նրանց միությունը չի հաջողվել, սակայն նրանք ողջ կյանքում պահպանել են ջերմ, ընկերական հարաբերություններ։
Համաձայն արտիստի կտակի՝ 1991 թվականին նրա մահից հետո կինը ստացել է Մերկյուրիի անվան հետ կապված ստեղծագործություններից ստացվող եկամտի 50 տոկոսի նկատմամբ իրավունք։ Եվս 25-ական տոկոս երաժիշտը թողել էր իր ծնողներին և քրոջը։ Այնուհետև Օսթինի մասնաբաժինը մեծացել է։ Օսթինը ևս 25 տոկոս եկամտի նկատմամբ իրավունք է ստացել Մերկյուրիի ծնողների մահից հետո։