Չինաստանում ստեղծել են դպրոցական համազգեստ, որով հնարավոր է տեսնել աշակերտի գտնվելու վայրը
Չինաստանում ներմուծել են «խելացի» դպրոցական համազգեստ, որը ունակ է տեսնել աշակերտների գտնվելու վայրը ուսերի մեջ ներկառուցված կրիչների շնորհիվ: Համազգեստի նպատակը երեխաների՝ դպրոց հաճախելը վերահսկելն է, գրում է BGR-ը:
Նոր համազգեստի շնորհիվ դպրոցի տնօրինությունը կտեղեկանա՝ աշակերտը բացակայե՞լ է դասից, թե՞ փոխել է ընկերների հետ համազգեստով: Եթե աշակերտը քնել է դասի ընթացքում, համազգեստը ազդանշան է տալիս:
Այս պահին նման համազգեստ պարտադիր կերպով կրում են 10 դպրոցական հաստատությունում: