«Հայոց աշխարհ» թերթը փակվել է ֆինանսների պատճառով. պարզաբանում է գլխավոր խմբագիրը
«Հայոց աշխարհ» թերթը փակվել է զուտ ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը։
«Թերթի փակման պատճառը միայն ֆինանսականն է, քաղաքական դրդապատճառ չկա, թերթի վրա ճնշումներ և այլ բաներ չի եղել»,–ասաց Գագիկ Մկրտչյանը՝ նշելով, որ ինքը ամեն ինչ կանի, որ ֆինանսական խնդիրները լուծվի և նորից թերթը լույս տեսնի։
Գագիկ Մկրտչյանը նշեց, որ առայժմ այլ աշխատանք է փնտրում, էլի լրագրության ոլորտում։
«Ինձ թվում է, որ ես միայն ընդունակ եմ լրագրության ոլորտում աշխատել։ Օրինակ ես ժամանակին՝ 1995-96 թվականներին աշխատել եմ որպես քաղաքական մեկնաբան «Голос Армении» թերթում, եթե հնաարավորություն լինի, կցանկանայի վերադառնալ այնտեղ»,–ասաց նա։