Հանդիպել են «Գազպրոմի» ղեկավարն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը
Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:
Ինչպես հաղորդվում է «Գազպրոմի» կայքում, հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացքն ու հետագա զարգացումը: Մասնավորապես, խոսվել է 2019-ին բնական գազի Հայաստան մատակարարումների մասին:
«Կողմերը քննարկել են նաև Հայաստանի գազաֆիկացմանն ու երկրի տարածքում գազի ստորգետնյա պահպանմանն առնչվող հարցեր», - ասվում է ընկերության կայքում:
Նշվում է նաև, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագիրը, որով տարեկան 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարում է նախատեսվում, գործում է մինչև 2019-ի ավարտը: