Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»:
Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նշենք, որ երկար տարիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Մանուկյանը: Նա սեպտեմբերի 3-ին հետ էր կանչվել այդ պաշտոնից: