Թբիլիսիում գազի սակագինը նվազեցրել են
Վրաստանի էներգետիկայի և ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովը Թբիլիսիի «ԿազՏրանսԳազ» գազաբաշխիչ ընկերության բաժանորդների համար գազի սակագինը նվազեցրել է, հայտնում է Imedi հեռուստաալիքը:
Վերանայումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «ԿազՏրանսԳազ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու թույլտվության համար:
Բնական գազի մեկ խորանարդ մետրի գինը 2019 թվականի հունվարի մեկից կնվազի 0,014 տետրիով: Ներկայումս Թբիլիսիում բնական գազի մեկ խորանարդ մետրի գինը 46,153 տետրի է:
Որոշումը պայմանավորված է նրանով, որ գազի փոխադրման ծախսերը նվազել են, բացատրել են էներգետիկայի և ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովից: