Անտարկտիդայում փոկերը պառկել են լուսանկարչի վրա
Անտարկտիդայում տեղի ունեցած ֆոտոայցի ժամանակ փոկերը պառկել են լուսանկարչի վրա, իսկ այդ տեսանյութը հայտնվել է YouTube- ում:
Վայրի բնության նկարահանմամբ զբաղվող ամուսինն ու կինը, կազմակերպել էին ֆոտոայց դեպի Անտարկտիդա և հարակից կղզիներ:
Հարավային Գեորգիայի ափին լուսանկարիչները կանգնել են, որպեսզի լուսանկարեն թագավորական պինգվիններին:
Երբ կինը՝ Ջեսը, պառկել է գետնին, որպեսզի համապատասխան դիրքից լուսանկարի, նրան է մոտեցել փոկը: Մի քանի րոպեում կենդանին պառկել է կնոջ վրա, և նրան են միացել այլ փոկեր:
Լուսանկարչուհին կտրուկ շարժումներ չի արել և դիմադրել է 100 կիլոգրամանոց փոկերին:
Լուսանկարիչները հաղորդել են, որ նման «թակարդի» մեջ են հայտնվել նաև ֆոտոայցի մի քանի այլ մասնակից: