Կատալոնիայում բողոքի ակցիաներում ավելի քան 50 մարդ վիրավորվել է
Կատալոնիայում Իսպանիայի կառավարության դեմ բողոքի ակցիայի ընթացքում ուրբաթ օրն առնվազն 51 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը Twitter-ում:
Նրա խոսքերով, ի թիվս նրանց, որոնց օգնություն է ցուցաբերվել, առնվազն 30 ոստիկաններ են:
Ուրբաթ օրն ամբողջ Կատալոնիայով մեկ բողոքի գործողություններ են ընթանում՝ վարչապետ Պեդրո Սանչեսի մասնակցությամբ Իսպանիայի նախարարների խորհրդի նիստի պատճառով, որն անցկացվել է Բարսելոնայում: Բողոքների մասնակիցները արգելափակում են երթևեկությունը եւ կառուցում բարիկադներ:
Բողոքի գործողությունների ընթացքում Տարածաշրջանային ոստիկանությունը ստիպված է եղել պարբերաբար ուժ կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական պատը եւ հասարակական կարգի պահապանների վրա տարբեր տեսակի առարկաներ նետել: Ներկա պահին ձերբակալված է 11 մարդ, հաղորդում է ТАСС–ը։