Մարսելում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
Մարսելի մետրոպոլիտենում գնացքը դուրս է եկել ռելսերից: Տուժել է 14 մարդ: Բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցը: Վթարի պատճառը գնացքում հայտնաբերված տեխնիկական խոտանն է եղել:
Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում են 40 -ից ավելի փրկարարներ: Մարսելի տրանսպորտային ծառայությունը տեղեկացրել է, որ 4 կայանների միջև երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է: