«Օրենքով գողերը» նախընտրել են ընտրությունների ժամանակ բացակայել Հանրապետությունից
Ոստիկանապետից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ոստիկանության աշխատանքի համար խոչընդոտներ չեն ստեղծի քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը և Պետրոս Իսրայելյանը, որոնք արդեն ազատության մեջ են:
«Իհարկե ոչ, քան որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ և ոստիկանության համար, միևնույնն է, ազատվել է ա՞յս, թե՞ մյուս նախկին դատապարտյալը: Մենք բոլորի նկատմամբ այս պահին էլ ունենք համապատասխան իրականացվող օպերատիվ միջոցառումներ:
Եթե դուք ուշադիր էիք, իսկ դուք ուշադիր եք, որևէ մեկը ընտրություններին իր կողմից նախաձեռնությամբ հանդես չի եկել, որովհետև դա ևս վերահսկվում էր ոստիկանության կողմից:
Երբ ոստիկանությունը զգուշացրեց, որ եթե իրենք միջամտություն չունենան ընտրությունների մասով, կդատապարտվեն օրենքի ողջ խոստությամբ, իրենք առաջարկեցին, որ լավ կլինի՝ լքեն ՀՀ-ն և ընտրություններից հետո գան, քանի որ խիստ է եղել նախազգուշացումը: Իրենց մոտ մտավախություն կար, որ մի փոքր բան լինելու դեպքում կարող է կասկածի տակ դրվի նաև իրենց անձը, իրենք որոշեցին բացակայել հանրապետըությունից»,- ասել է Օսիպյանը: