Արցախի ՊԲ-ին հատուկ շինմոնտաժային լրակազմ են նվիրաբերել
Դեկտեմբերի 19-ին «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը պաշտպանության բանակի առանձին վերանորոգման-վերականգնողան բազայի զինծառայողներին է նվիրել հատուկ շինմոնտաժային լրակազմ, որը հնարավորություն կտա բազայի վարպետներին ստացիոնար ու դաշտային պայմաններում իրականացնել խոշոր բեռնատար մեքենաների անիվների քանդման, հավաքման ու նորոգման աշխատանքներ՝ բավականին բարձր արդյունավետությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Զորամասի հրամանատարի փաստմամբ՝ նոր սարքավորումների կարիքն իրոք կար, և այն էականորեն կբարելավվի իրականացվող աշխատանքների օգտակար գործողության գործակից
Բարեգործական նախաձեռնությունը կարևորել և Արթուր Մկրտումյանին շնորհակալություն է հայտնել նաև բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը: