ՀՀ-ից ֆինանսական արտահոսք չկա, իսկ տրանսվերտների ազդեցությունը տնտեսության վրա նվազել է․ ԿԲ խորհրդի անդամ
ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը հերքում է մամուլով շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ-ից գումարների արտահոսքը կա կամ էլ շարունակվում է։ Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե իրենց բոլոր վերլուծություններն ու թվային տվյալները խոսում են մի բանի մասին, որ այս ու նախորդ տարվա մեջ էական որևէ փոփոխություն չկա՝ կապված ֆինանսական հոսքերի շարժի հետ։ Ստեփանյանը նշեց, որ ինքն էլ է որոշ լուրեր կարդացել գումարների արտահոսքի մասին և պարզաբանեց։
«Ուշադրություն դարձրեք 2 հանգամանքի վրա՝ այս տարի ներմուծման ծավալներն ավելացել են, և ֆիզիկական անձիք ևս այս առևտրի մեջ են։ Այսինքն՝ ներմուծում են իրականացնում Չինաստանից, Արաբական Էմիրութուններից, ինչպես նաև մեծ ծավալի առևտուր է իրականացվում ինտերնետի միջոցով։ Իսկ երբ խոսում են տրանսվերտներ կոչվածի մասին՝ որպես մեր տնտեսության համար էական գործոն, ապա պետք է ասել, որ տնտեսության համար տրանսվերտների նշանկությունը վերջին տարիներին նվազել է։ Եթե մի 10 տարի առաջ տրանսվերտը ՀՀ ՀՆԱ-ի 20-26 տոկոս էր, հետագայում նվազեց՝ դառնալով 17-18 տոկոս, ապա հիմա 10 տոկոսի շրջանակում է»,- ասաց նա։
Արթուր Ստեփանյանը շեշտեց, որ ոչ թե տրանսվերտներ են պակասել այլ դրանց նշանակություն է տնտեսության համար նվազել։ Ավելին, նա նշեց, որ տրանսվերտներն իրենց անվանական մեծությամբ շարունակում են աճել։ Ըստ նրա՝ այս ցուցանիշները վկայում են, որ գումարների աևտահոսի միտում չկա։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է՝ տրանսվերտները նվազեն ՊԵԿ նոր գաղափարից ելնելով, թե տրանսվերտները պետք է հարկվեն, Ստեփանյանն ասաց․ «ՊԵԿ-ը մի քանի անգամ պարզաբանել է, որ խոսք անգամ չկա տրանսվերտների հարկման մասին, կարծում եմ՝ դեռ մի քանի անգամ էլ պետք է ասի, որ այս թեման փակվի։ Անձամբ ինձ համար փակ է այս թեման, քանի որ խոսքը հայտարարագրման ընդհանուր ինստիտուտի մասին է։ Տրանսվերտները միջինում 500 դոլար են լինում, ինչպե՞ս դա պետք է հարկվի»,- ընդգծեց Արթուր Ստեփանյանը։