Սերբիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Սերբիայում ուղևորատար ավտոբուսն ընթացքի ժամանակ դուրս է եկել մայրուղուց և շրջվել: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով երեք հոգի տեղում մահացել է, ավելի քան 30 ուղևոր վիրավորվել է: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպի բոլոր հանգամանքները: