Ֆրանսիայի ԱԳՆ կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Հաքերները Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ariane պաշտոնական կայքի տվյալները, որը ստեղծվել է արտասահմանում ճանապարհորդող քաղաքացիների համար, գողացել են, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նախարարարության հայտարարությանը:
Հանցագործության փաստը Ֆրանսիայի կառավարական կայքերի անվտանգության հարցն է բարձրացնում, չնայած նախարարությունը վստահեցրել էր, որ գողացված տվյալները գերգաղտնի չէին եւ որ կայքը անվտանգ է օգտատերերի համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ կայքից գողացել են անձնական տվյալներ, որոնք գրեթե անհնար է օգտագործել վնասակար նպատակներով, քանի որ դրանք չեն պարունակում ֆինանսական բնույթի կամ ուղղությունների վերաբերյալ որեւէ գաղտնի տեղեկատվություն:
Ariane կայքը ստեղծվել է 2010 թվականին արտասահմանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիների համար:
Այս պահին անհայտ է, թե որ երկրից են հաքերները հարձակում կատարել: