Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։
Նշվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանապետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում: