22/26 ընտրատեղամասում բացակայող 4 համարի քվեաթերթիկները բերվել են, խնդիրը կարգավորվել է
Ինչպես արդեն հայտնել էինք, հայտնի էր դարձել, որ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան։
4-րդ համարով ներկայանում է Իմ Քայլը դաշինքը:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայող «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները բերվել են:
Մինչև Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել: