Կապի խափանման խնդիրները կարգավորվել են. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 16։45-ից կապի խափանման խնդիրները կարգավորվել են։
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) ու Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը (e-Invoicing) հասանելի են և աշխատում են բնականոն ռեժիմով։
Ավելի վաղ ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը (e-Invoicing) անհասանելի են։