Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել
Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինը հայտնաբերել են մեկ ժամ առաջ:
Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995թ. Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:
Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995թ. Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողներ։