Հայտնի հեռուստասերիալի 17-ամյա դերասանը հայր է դարձել
Բրիտանացի դերասան Ալեքս Բեյնը՝ «Թագադրման փղոց» հայտնի հեռուստասերիալի աստղը, 17 տարին լրանալուց մեկ շաբաթ անց հայր է դարձել։ Նրա 16-ամյա զուգընկերուհին՝ Լևի Սելբին, դուստր է պարգևել նրան, որին անվանել է Լիդիա-Ռոուզ։
Ըստ Daily Mail-ի՝ դպրոցականներ Բեյնն ու Սելբին սկսել են հանդիպել 2017 թ. ապրիլից: Երբ այս տարվա մայիսին նրանք հայտարարեցին, որ Սելբին հղի է, համացանցի օգտատերերը նրանց կողմից անպատասխանատու քայլ որակեցին դա՝ ասելով, որ երեխաները չպետք է երեխա ունենան։
Զույգն իրեն երջանիկ է զգում և համարում է, որ իրենց դստեր ծնունդը մեծ պարգև է Սուրբ Ծննդյան տոնին։