Տղերք, էկել եմ, ժողովրդի մեջ եմ, տեսեք՝ ոնց են ընդունում. Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ: Տեսանյութը տեղադրել է Facebook-ի իր էջում և կից գրառում արել.
«Ասում են՝ գնացեք մտեք ժողովրդի մեջ: Տղերք, էկել եմ, ժողովրդի մեջ եմ, տեսեք՝ ոնց են ընդունում: Ամոթ է, վերջացրեք էդ ատելության, մարդկանց իրար դեմ հանելու, հայրենակցին թաղելու տոտալ քարոզը: Շփվեք պարզ, հասարակ մարդկանց հետ, տեսեք՝ ինչ են մտածում, ինչու են էսքան մտահոգ»:
Իսկ լոռեցի ընտրողների հետ զրույցում Շարմազանովն ասել է, որ նրանց խնդիրներն է բարձրացնելու խորհրդարանում:
«Ինձ ձայն տալով՝ կյանքում չեք փոշմանի ձեր որոշման համար: Մենք չենք ընտրում մեծ-մեծ խոսող, ասֆալտ անող կամ շենք սարքող: Մենք ընտրում ենք պատգամավոր, մարդ, ով ժողովրդի դարդուցավը ներկայացնում է կառավարությանը, մարդ, ով որևէ կոմպլեքս չունի խնդիրները բարձրաձայնելու»,-ասաց Շարմազանովը: