Ազովի ծովում անհրաժեշտ է միջազգային զորակազմ. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն ասել է, որ Կերչի նեղուցում, Սև և Ազովի ծովերում Ուկրաինային հարկավոր է միջազգային մոնիթորինգ և միջազգային ներկայության տարրեր, գրում է korrespondent-ը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է Կերչի նեղուցում Ռուսաստանի դրսևորած ագրեսիան դիտարկի որպես ազդակ.
«Ստեղծված իրավիճակում նավարկության անվտանգության ապահովելու համար մեզ հարկավոր են կատարելագործված մեխանիզմներ և միջազգային ներկայության տարրեր Ազովի և Սև ծովերում: Պատկերացրեք, թե ինչի՞ է պատրաստ ՌԴ-ն Բալթիկ ծովում, եթե նրան պետք լինի պաշտպանել «Հյուսիսային հոսքը»»: