Թայվանի նեղուցում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թայվանի նեղուցում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական սեյսմոլոգիական կենտրոնին:
Գործակալության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 7:57-ին (երևանյան ժամանակով ժամը 3:57-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: