Աշտարակում մեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Աշտարակ» սուպերմարկետի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել 21:35-ին:
Այրվել է «ՎԱԶ 24-10» ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ: