Շարմազանովը՝ համասեռամոլների մասին (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ վերջին ամիսներին մտահոգիչ երևույթներ են տեղի ունենում մեր երկրում. «Երբ մենք քննադատում ենք, գործող վարչապետն ասում ա՝ ինչի իրանց իշխանության ժամանակ համասեռամոլություն չի եղե՞լ: Ոչ մեկ չի ասում՝ դա ծնվել է Փաշինյանի կառավարման շրջանում:
Խոսքը գնում ա քարոզի մասին: ՀՀԿ-ի կառավարման շրջանում չի եղել համասեռամոլության քարոզ: Համասեռամոլներն իրենց լկտի չեն պահել, պետության ղեկավարին տեսաուղերձով չեն հորդորել՝ համարձակ եղի՛ր: Այս ամենն արդյունք է այսօրվա իշխանության լռության: Էս կառավարությունից ես դիրքորոշում չեմ տեսնում»,- ասել է Շարմազանովը: