Տավուշի մարզի 81-ամյա բնակիչը ցանկացել է ՌԴ դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 81-ամյա բնակիչ է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։
Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են շշով լի բենզին։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։