Մահացել է հայտնի նարկոբարոնը
Մեքսիկայում կիրակի կաթվածից մահացել է հայտնի նարկոբարոն Էկտոր Բելտրան Լեյվան, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ երկրի ՆԳ նախարարությանը հղումով:
«Բելտրան Լեյվա» կարտելի համահիմնադիրներից Էկտոր Բելտրան Լեյվան ձերբակալվել է 2014 թվականին, 2016 թվականին Մեքսիկայի արտգործնախարարությունը համաձայնել էր նրան արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան մեղադրում էին թմրավաճառության համար: Սակայն 2017 թվականի ապրիլին այդ որոշումը չեղարկվել է՝ գործում ընթացակարգային անճշտությունների պատճառով:
Ինչպես հայտնում է ՆԳՆ-ն, 56-ամյա Բելտրան Լեյվան կիրակի ցերեկը կրծքավանդակի շրջանում սուր ցավերով «Ալտիպլանո» բանտից տեղափոխվել է Տոլուկա քաղաքի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կայնքը:
Ալֆրեդո, Էկտոր, Արթուրո, Մարիո և Կառլոս Բելտրան Լեյվա եղբայրները ժամանակին եղել են «Սինալոա» հայտնի նարկոկարտելի առանցքային անդամներից, այնուհետ ստեղծել են իրենց կարտելը: