Հեղափոխությունը հասավ նաև Արցախ. Մարտակերտում բողոքի ցույց է տեղի ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստորեն, հեղափոխությունը հասավ նաև Ղարաբաղ: Նոյեմբերի 14-ին Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավար էդգար Հարությունյանի պաշտոնից ազատման պահանջով ցույց: Կազմակերպիչներից Ալեքսեյ Բալայանը ֆեյսբուքում կոչ է արել թոթափել վախը և միանալ ցուցարարներին:
ՖԲ իր էջում վարչակազմի ղեկավար էդգար Հարությունյանը կազմակերպիչներին մեղադրել է տարիներ շարունակ հողի վարձավճարը չմուծելու մեջ, հիշեցրել, որ Բալայանը մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Ալեքսեյ Բալայանը հայտնի ազատամարտիկ Վլադիմիր Բալայանի որդին է: Արցախյան պատերազմի վետերան է ցույցի մյուս կազմակերպիչ Գրիշա Միրզոյանը ևս»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում