Նպաստառու ընտանիքների թիվը 2017-ի տարեվերջին կազմել է մոտ 100 հազար. վարչապետի խորհրդական
Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են մոտ 2 մլն մարդ։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է մոտ 1.2 մլն մարդ, որից զբաղված է մոտ 1 մլն մարդ։ Այս մասին Facebook- ի իր էջում նշել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների, որոնք, ինչպես ինքն է գրել, ԱՎԾ տվյալներն են՝ 1 մլն զբաղվածներից 240 հազարը զբաղված են պետական հատվածում, իսկ 340 հազարը՝ գյուղացիական տնտեսություններ։