Հորդանանում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է զոհվել
Հորդանանում ջրհեղեղի հետևանքով առնվազն12 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է Arab News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, բացի այդ մի քանի մարդ անհետ կորած է համարվում:
Հորդառատ անձրևները և ուժեղ քամին մոլեգնում են Պարսից ծոցի տարածաշրջանում: Մասնավորապես, տուժել է Հորդանանի հարավում գտվող Պետրա քաղաքը, որը մեծ ճանաչվածություն ունի զբոսաշրջիկների շրջանում:
Ջրհեղեղով պայմանավորված Պետրայից և մյուս քաղաքներից անհապաղ տարհանել են զբոսաշրջիկներին, ինչպես նաև տեղի բնակիչներին: Ոմանք ստիպված են տներից դուրս գալուց հետո վրաններ խփել անվտանգ շրջաններում: