Ժիրայր Սեֆիլյանին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն
Ժիրայր Սեֆիլյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամների հետ Գյումրի եկած քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հայտնում է Armtimes.com-ը: Դահլիճը լուրն ընդունել է ծափահարությամբ, Ժիրայր Սեֆիլյանն էլ կատակել է, թե դրա համար ընդամենը 30 տարի պահանջվեց:
Ստեփան Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ունեցավ քաղաքացիություն, բայց ոչ թե ընտրելու, այլ ընտրվելու իրավունք:
«Դուք զգացի՞ք հեղափոխության շունչը, զգացիք, չէ՞»,- ներկաներին դիմեց քաղաքագետը: