Բակո Սահակյանը ընդունել է Սարհատ Պետրոսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: