Մեծ Բրիտանիայում ծնվել է ավանակի ու զեբրի եզակի հիբրիդ
Անգլիական Սոմերսեթ կոմսությունում լույս աշխարհ է եղել ավանակի և զեբրի եզակի հիբրիդ, որին անվանում են զեբրուլ կամ զեբրոիդ։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ կենդանու հայրն ավանակ է, մայրը՝ զեբր։ Ձագն ավանակի նման մոխրագույն է, սմբակները զոլավոր են։ Նման կենդանի Մեծ Բրիտանիայում կա ընդամենը 2 հատ։
Զեբրոիդները գոյություն են ունեցել բավականին վաղուց, դրանց մասին իր աշխատություններում հիշատակել է գիտնական Չարլզ Դարվինը։ Այդ կենդանիներն ընտանի չեն, դրանց դժվար է ընտելացնելը։ Դրանք ձիերից ավելի ագրեսիվ են։