Ռեփեր L'One-ի մեքենան առևանգել են (տեսանյութ)
33-ամյա ռեփ կատարող Լևան Գորոզինը, ով հայտնի է L'One կեղծանունով, բենզալցակայանում գտնվելիս նկատել է, որ իր մեքենան գողացել են: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ռեփերը բենզալցակայան է գնացել վառելիք ձեռք բերելու նպատակով: Երբ մոտեցել է՝ վճարելու բենզինի գումարը, ավտոմեքենան թողել է սպասարկման կայանում: Այս պահին մոտեցել է սև հագուստով անհայտ անձը, նստել մեքենան և հեռացել:
Մեքենայում եղել է նաև Գորոզինի երաժիշտներից մեկը: Հանցագործը մեքենայից դուրս հանել նրան և գցել գետնին:
Նաև հրապարակել է միջադեպի տեսագրությունը, ինչի արդյունքում մի շարք հանգամանքներ են պարզվել:
Մանրամասն՝ տեսանյութում: