Թբիլիսիում միկրոավտոբուս է կողաշրջվել, կան տուժածներ
Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ այսօր Թբիլիսիի «Լիլո» շուկայի մոտ բախվել են երկու մեքենա և երկու միկրոավտոբուս, ինչի հետևանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Պատահարի հետևանքով տուժել է 8 ուղևոր:
Տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
Քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի գործունեության կանոնների խախտում» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ 6 ամսից մինչև երկու տարի ժամկետով տնային կալանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: